Հայտնի է, թե ինչ տեսք կունենա «Բարսելոնայի» խաղաշապիկը գալիք մրցաշրջանում (լուսանկար)
«Բարսելոնայի» խաղաշապիկը գալիք մրցաշրջանում, ամենայն հավանականությամբ, կլինի շախմատաձև:
Ինչպես տեղեկացնում է լրագրող Խոան Վեիլսը, կատալոնական ակումբի նոր խաղաշապիկը նման կլինի Խորվաթիայի ընտրանու խաղաշապիկին:
Հաղորդվում է նաև, որ խաղաշապիկի դիզայնն արդեն համաձայնեցվել է ակումբի ղեկավարության հետ: Խաղաշապիկի արտադրությունը կլինի գալիք տարվա հունվարին: