Ամերիկացի անասնաբույժը բացել է 5 սկյուռի մասնակցությամբ «Գորդյան հանգույցը» (լուսանկարներ)
ԱՄՆ Վինսքոնզին նահանգում վայրի բնության արգելոցներից մեկում միանգամից 5 սկյուռի պոչ խճճվել է իրար մեջ՝ թույլ չտալով կրծողներին տեղաշարժվել:
Ինչպես նշում է The Guardian-ը, անելանելի դրության մեջ հայտնված կենդանիներին գտել է արգելոցի աշխատողներից մեկը, որը սկյուռներին տարել է անասնաբույժի մոտ:
Վերջինս 20 րոպե չարչարվելուց հետո կարողացել է բացել արտասովոր «Գորդյան հանգույցը» ու ազատության տալ կրծողներին: