Չիլիական փոքրիկ բնակավայրում ապրելու թույլտվություն են ստանում միայն կույր աղիքը հեռացրած մարդիկ
Անտարկտիկայում կա փոքրիկ չիլիական բնակավայր՝ Վիլա Լաս Էստրելասը, որի բնակիչների համար գործում է մի տարօրինակ կանոն. նրանց կույր աղիքը պետք է հեռացված լինի;
Ինչպես նշում է Oddity Central-ը, այս պահանջը պայմանավորված է այն հանգամանքով, որ բնակավայրը չափազանց հեռու է հիվանդանոցից (1000կմ) ու այնքան է կտրված ժամանակակից քաղաքակրթությունից, որ բնակիչներից որևէ մեկի մոտ կույր աղիքի նոպայի դեպքում, հիվանդին հնարավոր չի լինի ճիշտ ժամանակին հոսպիտալացնել:
Ներկայում Վիլա Լաս Էստրելասում կա 80 բնակիչ, որոնցից ոչ մեկը կույր աղիք չունի: Պատճառն այն է, որ կույր աղիքն ամենախնդրահարույց օրգաններից է, որն ամեն վայրկյան կարող է ցավել՝ անհապաղ վիրահատության կարիք առաջացնելով:
Հայտնի է, որ բնակավայրում կա հիվանդանոց, սակայն այնտեղ հնարավոր չէ վիրահատություն անցկացնել:
Աղբյուրը հավելում է, որ Վիլա Լաս Էստրելասը հիմնվել է 1984թ.՝ Ագուստո Պինոչետի իշխանության օրոք՝ Չիլիի ներկայությունն Անտարկտիկայում ապահովելու նպատակով:
Ներկայում բազմաթիվ ընտանիքներ տեղափոխվում են ցրտաշունչ բնակավայր՝ մինչ այդ պարտադիր հեռացնելով կույր աղիքը: Հայտնի է, որ կառավարությունը նրանց խոշոր գումար է տալիս տեղափոխվելու համար: