«ԺանԿլոդ ԵրեՎանԴամի հետ». Comedy Club-ի հումորիստ Մարինա Կրավեցը երևանյան այցից լուսանկար է հրապարակել
Comedy Club հումորային հեռուստանախագծի մասնակից Մարինա Կրավեցն իր ինստագրամյան էջում հրապարակում է արել Comedy Club-ի փառատոնի շրջանակում Երևան կատարած այցի վերաբերյալ:
Լուսանկարում Կրավեցի կողքին են հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Ժան Կլոդ Վան Դամն ու Comedy Club-ի մեկ այլ հումորիստ Իլյա Սոբոլևը:
«ԺանԿլոդ ԵրեՎանԴամի հետ»,-լուսանկարը մակագրել է Կրավեցը:
Բացի այդ, հումորիստն ուշագրավ տեսանյութով անդրադարձել է «Վերնիսաժ» կատարած այցին: