Վրաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Արցախ»
«Արցախը» մեկ տարվա պայմանագիր է ստորագրել վրացի Իրակլի Բիձինաշվիլիի հետ:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
21-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը հանդես է եկել Վրաստանի տարբեր տարիքային հավաքականներում, իսկ այժմ երիտասարդական ընտրանում է, որի կազմում դարձել է 1 գոլի հեղինակ՝ գրավելով Իսլանդիայի ընտրանու դարպասը:
Բիձինաշվիլին «Արցախ» է տեղափոխվել «Սաբուրթալո» թիմից: