Գարիկ Մարտիրոսյանի կինը Միխայիլ Գալուստյանի հետ միասին թռչում է Երևան
Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, ռուսաստանաբնակ երգիծաբան Միխայիլ Գալուստյանի հետ համատեղ լուսանկար է հրապարակել ինքնաթիռից՝ տեղեկացնելով, որ վերջինիս հետ Սոչիից թռչում է Երևան:
«Ծանոթ հայի հետ թռչում ենք Երևան՝ Comedy Club-ի փառատոնին», - Instagram-ում հրապարակված լուսանկարին կից գրել է Լևինան:
Նշենք, որ ռուսական Comedy Club հումորիստական շոուն սեպտեմբերի 15-ին և 16-ին Երևանում հանդես կգա համերգով՝ նվիրված մայրաքաղաքի 2800-ամյակին: