iPhone XS Max. փորձագետների կարծիքով Apple-ի նորագույն առաջադեմ սմարթֆոնը կդառնա պատմության ամենաթանկարժեք iPhone-ը
Ամերիկյան Apple ընկերության նորագույն գաջեթներից առաջադեմը, որոնք ներկայացվելու են այս շաբաթ, հավանաբար, կկոչվի iPhone XS Max և կարժենա 1200-2000 դոլար:
Այս մասին գրում է The Independent-ը՝ նկատելով, որ iPhone-ի ներկայիս նոր մոդելներն արդեն իսկ ամենաթանկարժեքն են ընկերության բոլոր սմարթֆոններից: Իսկ դրանց շարքում ամենից թանկը մոտ iPhone X-ն է, որի նորացված մոդելը, ըստ փորձագետների, կարող է շատ ավելի մեծ գին ունենալ:
Ինչպես ենթադրվում է iPhone 8-ի հաջորդ մոդելի Plus տարբերակը նույնպես կներկակայանա 130 դոլար ավելի թանկ արժեքով:
Նշենք, որ ամերիկյան տեխնոլոգիական հսկայի նորույթների շնորհանդեսը կայանալու է սեպտեմբերի 12-ին: