Բնության ներդաշնակությունը՝ ամերիկացի լուսանկարչի աշխատանքներում (լուսանկարներ)
Ամերիկացի լուսանկարիչ Բենջամին Էվերեթը ճանապարհորդում է ամբողջ աշխարհով՝ իր աշխատանքների միջոցով ներկայացնելով բնության գեղեցկությունն ու ներդաշնակությունը:
Էվերերին հիացնում է իրականությունն ու երևակայությունը բաժանող նուրբ գիծը, և նա իր աշխատանքներում միավորում է իրատեսականությունն ու սյուրռեալիզմը՝ բացահայտելով ֆիզիկական ու հոգևոր աշխարհների կապը:
Big Picture-ը գրում է, որ լուսանկարչի աշխատանքների մեծամասնությունը ցույց է տալիս բնության ուժն ու հանգստությունը, իսկ մարդու ներկայությունը միայն հզորացնում է այդ էֆեկտը: