ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը ասուլիս են հրավիրել համացանցում հայտնված ձայնագրության վերաբերյալ (ուղիղ)
ՀՀ ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հանդես են գալիս ասուլիսով: Լրատվամիջոցների հետ հանդիպման հիմնական պատճառը համացանցում հայտնված հեռախոսազրույցի ձայնագրությունն է, որ վերագրվում է Վանեցյանին ու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին:
Ըստ ձայնագրության՝ խոսակցությունը ՀՀ նախկին պաշտոնյաների, «Մարտի 1-ի» գործի, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու, ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վտանգի, փաստաբան Վահե Գրիգորյանի կողմից սպասվող գրառման, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և այլոց մասին է:
Ի դեպ, ձայնագրությանն անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա գնահատմամբ՝ գաղտնալսել են ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հորդորել է ԱԱԾ տնօրենին հանդիպել ԶԼՄ ներկայացուցիչների հետ: