Գիտնականները կապ են գտել քաղցած մնալու և երկարակեցության միջև
Սնունդ ընդունելու ժամերի միջև ընկած ժամանակահատվածը երկարացնելը նպաստում է առողջության ընդհանուր ցուցիչների բարելավմանը և բարձրացնում է կյանքի տևողությունը:
Ինչպես գրում է РИА Новости-ն՝ հղում անելով գիտական ամսագրին, մասնագետները պարզել են, որ պարբերական ծոմապահության դրական ազդեցությունը դիտվում է անկախ սննդակարգի կալորիականությունից և օգտագործվող սննդամթերքներից:
ԱՄՆ-ի ծերացման հարցերով ինստիտուտի մասնագետները հետազոտություն են անցկացրել՝ 292 լաբորատոր մկների մասնակցությամբ:
Գիտնականները նշում են, որ մկների նյութափոխանակությունը նման է մարդկանց նյութափոխանակությանը, այդ իսկ պատճառով նրանց եզրակացությունները կարող են օգնել մարդկանց առողջ ապրելակերպ վարել: