Երբեք չեմ հետևել Մաքգրեգորի մրցակցի մենամարտերին. Մեյվեզեր
Ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը հրաժարվել է կանխատեսումներ անել Կոնոր Մաքգրեգոր-Խաբիբ Նուրմագոմեդով առաջիկա մենամարտի վերաբերյալ.
«Առաջիկա մենամարտի վերաբերյալ կանխատեսում չունեմ, քանի որ երբեք չեմ հետևել, թե ինչպես է մենամարտում Կոնորի մրցակիցը: Միայն լսել եմ, որ նա շատ ուժեղ է: Ամեն դեպքում, Կոնորը բարդ մրցակից է. նա ոչ ոքից չի վախենա և չի հանձնվի»,- Մեյվեզերի խոսքը մեջբերել է «TMZ Sports»-ը:
Բացի այդ, Մեյվեզերը Մաքգրեգորին հրավիրել է մարզվել իր ակումբում.
«Գիտեմ, որ UFC-ն իր մարզումային հրապարակն ունի, բայց կցանկանայի, որ Մաքգրեգորը մարզվեր Ֆլոյդ Մեյվեզերի բռնցքամարտի ակումբում»,- ասել է Մեյվեզերը:
Հիշեցնենք, որ Կոնոր Մաքգրեգոր-Խաբիբ Նուրմագոմեդով մենամարտը կայանալու է հոկտեմբերի 6-ին: