Մոսկվայի կրկեսներից մեկում առյուծը հարձակվել է կենդանի վարժեցնողի վրա (տեսանյութ)
Մոսկվայի Մեծ կրկեսի կենդանի վարժեցնող Ալեքսեյ Մակարենկոյի վրա առյուծ է հարձակվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին՝ փորձի վերջում, երբ գիշատիչները հեռանում էին մանեժից: Կենդանիները պետք է շարժվեին որոշակի հաջորդականությամբ, սակայն առյուծներից մեկը սկսել է հետապնդել մյուսին:
Բախումը կանխելու համար կենդանիներ վարժեցնողները փակել են առյուծի ճանապարհը, և նա անմիջապես հարձակվել է Մակարենկոյի վրա:
Նշվում է, որ Մակարենկոն ձեռքի վմասվածքներ է ստացել, սակայն այժմ նրա առողջությանը ոչինչ չի սպառնում:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: