Ճանապարհորդներն ընտրել են աշխարհի լավագույն օվկիանոսարիումը (լուսանկարներ)
Ուղևորությունների և զբոսաշրջային ուղղությունների մասին կարծիքներ հրապարակող TRIPADVISOR կայքի օգտատերերն ընտրել են աշխարհի լավագույն օվկիանոսարիումը:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, ընտրվել է Լիսաբոնի օվկիանոսարիումը: Երկրորդ տեղում է հայտնվել Վալենսիայի Oceanogràfic այգին, որը խոշորագույնն է Եվրոպայում:
Travellers' Choice մրցանակը տարբեր անվանակարգերում շնորհվում է ամեն տարի 500 000 ճանապարհորդների կարծիքի հիման վրա ողջ աշխարհից:
Լիսաբոնյան օվկիանոսարիումը տեղակայված է Ազգությունների այգում, որտեղ անցկացվել է Expo 1998 միջազգային ցուցադրության համար: