Գարի Կեհիլը հեռանում է Անգլիայի հավաքականից, բայց ցանկացած պահի պատրաստ է վերադառնալ
Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Գարի Կեհիլը հայտարարել է Անգլիայի հավաքականից հեռանալու մասին.
«Կարծում եմ` ժամանակն է ազգային հավաքականից հեռանալու համար: Այժմ ամենահարմար պահն է: Հպարտ եմ, որ 60 հանդիպում եմ անցկացրել ազգային ընտրանու խաղաշապիկով: Մեծ հպարտություն էի ապրում, երբ կրում էի թիմի ավագի թևկապը:
Սակայն, ֆուտբոլային կարիերայում չպետք է դռները մինչև վերջ փակես: Հպարտ եմ եղել իմ հայրենիքի ազգային թիմում խաղալու համար ու ցանկացած պահի պատրաստ եմ վերադառնալ, եթե պետք լինեմ հավաքականին»,- Կեհիլի խոսքերը մեջբերում է «Չելսիի» պաշտոնական կայքը:
Պաշտպանը Անգլիայի ընտրանու կազմում իր առաջին հանդիպումն անցկացրել է 2010 թվականին: Նա մասնակցել է 61 հանդիպման` դառնալով 5 գոլի հեղինակ: