«Լոռի» ՖԱ-ն ներկայացրեց հերթական նորեկին
Վանաձորը ներկայացնող «Լոռին» նոր համալրում ունի:
Ակումբը պայմանագիր է ստորագրել ուկրաինացի հեռանկարային դարպասապահ Դանիլո Ռյաբենկոյի հետ: Համաձայնագիրը նախատեսված է 1.5 տարով: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
195 սմ հասակով 19-ամյա ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյորի» սան է, հանդես է եկել նաեւ Դոնեցկի «Մետալուրգում», այնուհետև՝ «Ստալում»:
Հիշեցնենք, որ այսօր «Լոռին» ներկայացրել էր թիմի ևս մեկ նորեկի`Ֆրանսիս Նվանկվոյին: