Պաշտոնական. Բարսելոնայի ֆուտբոլիստը տեղափոխվեց Բորուսիա Դորտմունդ
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Պակո Ալկասերը կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում»: Այս մասին հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
Դորտմունդյան ակումբը ֆուտբոլիստին վարձակալել է մինչև այս մրցաշրջանի ավարտը: Պայմանագրի մեջ ներառված է տրանսֆերն ամբողությամբ գնելու իրավունք:
Նախկինում հաղորդվում էր, որ վարձակալության համար «Բորուսիան» կվճարի 2 մլն եվրո, իսկ տրանսֆերն ամբողջությամբ կարող է գնել 26 մլն եվրոյով:
Ալկասերը «Բարսելոնա» էր տեղափոխվել «Վալենսիայից» 2016 թվականին: Կատալոնացիներն այդ ժամանակ խաղացողի համար վճարել էին 30 մլն եվրո: