Սոցցանցերում ծաղրել են Թերեզա Մեյի պարը (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը որոշել է միանալ Քեյփթաունի միջնակարգ դպրոցի սաների պարին, ինչն էլ մտահոգել է համացանցի օգտատերերին:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, անհարմար պարային շարժումների տեսանյութը հրապարակվել է Հարավաֆրիկյան կառավարության թվիթերյան էջում:
Մեյը պաշտոնական այցով ժամանել է աֆրիկյան երկիր: Քեյփթաունում նա այցելել է դպրոցներից մեկը, որտեղ աշակերտները հանդես են եկել պարերով ու երգերով:
Բրիտանացի օգտատերերին շփոթեցրել է կառավարության ղեկավարի տարօրինակ պահվածքը:
«Թերեզա Մեյը նման է ինձ հարսանյաց հանդեսում, երբ ինձ այնուամենայնիվ ստիպում են դուրս գալ պարահրապարակ», - գրել է օգտատերերից մեկը:
Տեսանյութը՝ այստեղ։