Մարկոս Պիզելին ստացել է Ղազախստանի առաջնության հուլիս ամսվա լավագույն գոլի հեղինակի մրցանակը (տեսանյութ)
«Ակտոբեի» կիսապատպան Մարկոս Պիզելին Ղազախստանի առաջնության 24-րդ տուրի` «Ժետիսուի» հետ խաղից սռաջ ստացել է հուլիս ամսվա լավագույն գոլի հեղինակի մրցանակը:
Հիշեցնենք` լավագույնն է ճանաչվել ՂՊԼ-ի 16-րդ տուրի` «Շախտյորի» հետ խաղում Պիզելիի հեղինակած երկրորդ գոլը:
Այդ խաղում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը դուբլ էր ձևակերպել և հաղթանակ պարգևել «Ակտոբեին», իսկ երկրորդ գոլը հեղինակել էր տուգանայինի մատույցներից կատարած փայլուն հարվածով:
Պիզելիի այդ գոլը ճանաչվել էր նաև 16-րդ տուրի լավագույնը` երկրպագուների քվեարկության արդյունքում ստանալով ձայների 54%-ը: