Մ17. Հայաստանի հավաքականն ընկերական խաղում պարտվել է Չեռնոգորիային
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընկերական խաղում մրցել է Չեռնոգորիայի իր հասակակիցների հետ և պարտություն կրել:
Հանդիպումը կայացել է Ավանի ակադեմիայի մարզադաշտում և ավարտվել հյուրերի` 4:1 հաշվով հաղթանակով: Մեր ընտրանու կազմում միակ գնդակը հեղինակել է «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Ռոման Միքայելյանը` աչքի ընկնելով հանդիպման 76-րդ րոպեին:
Եվս մեկ ընկերական հանդիպում Հայաստանի և Չեռնոգորիայի մինչև 17 տարեկանների հավաքականները կանցկացնեն օգոստոսի 30-ին:
Խաղը դարձյալ կկայանա Ավանի ակադեմիայի մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18:00-ին: