ԱԺ-ում Վարդան Բոստանջյանին փոխարինեց Այծեմնիկ Օհանյանը
ՀՀ Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանին փոխարինեց Այծեմնիկ Օհանյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում կառավարության հրավիրված արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Այծեմնիկ Օհանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները:
Վարդան Բոստանջյանն ավելի վաղ հրաժարվել էր պատգամավորական մանդատից: