Կրիշտիանու Ռոնալդուի որդին սկսել է մարզվել Յուվենտուսի ակադեմիայում (լուսանկար)
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդին սկսել է մարզվել իտալական ակումբի ակադեմիայում, հայտնում է «Calciomercato»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, Կրիշտիանու Ռոնալդու-կրտսերը որոշել է մարզվել մինչև 9 տարեկանների թիմում: Մարզմանը տրիբունայից հետևել է աստղային ֆուտբոլիստի ընկերուհին` Ջորջինա Ռոդրիգեսը:
Ավելի վաղ Ռոնալդուն բարձր էր գնահատել իր որդու ունակություններն ու հայտարարել, որ ուրախ կլինի, եթե նա ֆուտբոլիստ դառնա:
Պորտուգալիայի հավաքականի 33-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուս» է տեղափոխվել այս ամառ` մինչև 2022 թվականը նախատեսված պայմանագիր կնքելով:
Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում Իտալիայի առաջնության դեռևս երկու հանդիպման է մասնակցել և դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Ա Սերիայի երրորդ տուրում «Յուվենտուսը» արտագնա խաղում կմրցի «Պարմայի» հետ: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 1-ին: