Կարծում եմ՝ «ջրի մաֆիա» գոյություն ունի, բայց պետք է բացահայտենք՝ ովքեր են. Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
Ջրի մաֆիա կա՞, թե չկա, եթե կա, ո՞վ է. ԱԺ-ում մինչև 40 մլն խորանարդ մետր հավելյալ ջուր բաց թողնելու նախագծի քննարկմանը, դիմելով Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանին, հարցրեց ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
Ինեսսա Գաբայանը նշեց՝ իր կարծիքով այո՛, մաֆիա գոյություն ունի: «Ես կարծում եմ գոյություն ունի, բայց պետք է բացահայտենք՝ ովքեր են, ով է այդ մաֆիան»,-ասաց նա:
Հայկ Բաբուխանյանը արձագանքեց, թե այդ դեպքում ինչո՞ւ անուններ չեն տալիս: «Եթե կա ջրի մաֆիա, ինչո՞ւ չեք բացահայտում, եթե ջրի դև կա, բացահայտենք և ձերբազատվենք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե քննարկումների արդյունքում նաև պարզել են, որ Հայաստանում կա ստվերային գյուղատնտեսություն, այգիներ կան, որոնք գրանցված չեն ընդհանրապես: