Թուրքմենստանի նախագահը մրցավազքի նախապատրաստման ժամանակ խրվել է ավազի մեջ (տեսանյութ)
Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը խրվել է ավազի մեջ՝ «Ամուլ-Հազար» մրցավազքին նախապատրաստվելու ժամանակ: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Хроника Туркменистана YouTube ալիքում:
Ինչպես նշում է ТДХ պետական տեղեկատվական գործակալությունը, փորձնական մրցավազքն անցկացվել է Կարակումներ անապատում:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ նախագահն ինքնուրույն է նախագծել ու հավաքել ավտոմեքենան, որով նա մրցավազք է արել անապատում:
«Այժմ սպորտային ավտոմեքենան ամբողջությամբ համապատասխանում է միջազգային պահանջներին, որոնք ներկայացվում են մրցավազքային ավտոմեքենաներին», - նշել է գործակալությունը:
Փորձնական մրցավազքի ժամանակ ավտոմեքենան խրվել է ավազի մեջ, սակայն Բերդիմուհամեդովը «հնարամտության հրաշքներ է ցուցաբերել» և, չոր ճյուղեր դնելով անիվների տակ, կարողացել է դուրս գալ ավազից:
Նշվում է, որ «Ամուլ-Հազար 2018» մրցավազքը կանցկացվի Թուրքմենստանում սեպտեմբերի 9-14-ը: