«Մաքաբիի» ավագ. «Փյունիկը» կարող է մեզ համար խնդիրներ առաջացնել
Թել Ավիվի «Մաքաբիի» ավագ Շերան Յեյնին Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի՝ «Փյունիկի» հետ առաջիկա հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել.
««Փյունիկը» լուրջ մրցակից է, որը կարող է մեզ համար խնդիրներ առաջացնել: Մենք պետք է ուժեղ և լիովին պատրաստ լինենք խաղին: Անհրաժեշտ է արդյունքի հասնել՝ անկախ նրանից արտագնա՞ խաղ ենք անցկացնում, թե՞ տնային: Պետք է կենտրոնացած լինենք զուտ դիմակայության արդյունքի վրա»,- Յեյնիի խոսքը մեջբերել է «Մաքաբիի» պաշտոնական կայքը:
«Մաքաբիի» կիսապաշտպանը նաև նշել է՝ կարևոր չէ այն հանգամանքը, որ իրենց նախորդ հանդիպումն անցկացրել են օգոստոսի 2-ին.
«Մենք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ ենք և սովոր ենք երկարատև հանգիստ չունենալ: Կհանգստանանք, երբ դրա հնարավորությունն ունենանք: Անկախ ամեն ինչից՝ պատրաստ կլինենք առաջիկա խաղին»,- ասել է Յեյնին:
Հիշեցնենք, որ «Փյունիկ» - «Մաքաբի» հանդիպումը կայանալու է օգոստոսի 7-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկը ժամը 20:00-ին է: