Հայտնի է «Փյունիկ»-«Մաքաբի» հանդիպման մրցավարական անձնակազմը
Օգոստոսի 7-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալու է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի՝ «Փյունիկ» - «Մաքաբի Թել Ավիվ» առաջին հանդիպումը:
ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել հոլանդացի Պոլ վան Բոկելը: Եզրային մրցավարները կլինեն վան Բոկելի հայրենակիցներ Դևի Գոսենսը և Յոստ վան Զույլենը: Չորրորդ պաշտոնյան Էդվին վան դե Գրաֆն է:
«Փյունիկ» - «Մաքաբի» հանդիպումը մեկնարկելու է 20:00-ին, մուտքն ազատ է:
Հավելենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է օգոստոսի 16-ին: