«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր կնքեց 35-ամյա դարպասապահի հետ
«Մանչեսթեր Յունայթեդը» նոր դարպասապահ ունի: Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, «կարմիր սատանաները» պայմանագիր են կնքել «Սթոկ Սիթիի» 35-ամյա դարպասապահ Լի Գրանտի հետ:
Տրանսֆերի մանրամասները չեն նշվում.
«Ինձ համար «ՄՅՈւ» տեղափոխվելը միշտ երազանք է եղել: Չէի կարող նման հնարավորությունը բաց թողնել:
Հրաշալի է, որ նման մեծ ակումբի մի մասն եմ: Պատրաստ եմ շարունակել սովորել ու առաջընթաց ապրել աշխարհի լավագույն ֆուտբոլիստների կողքին»,- Գրանտի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: