Մոսկվաբնակ հայուհուց գողացել են BMW մակնիշի ավտոմեքենան
Մոսկվայում բնակվող հայուհուց գողացել են BMW M5 մակնիշի մեքենան: Այս մասին հայտնում է «Մոսկվա» լրատվական գործակալությունը:
Ինչպես հայտնում է աղբյուրը, ոստիկանություն է դիմել 28-ամյա գործարարը, որը հայտնել է գողության մասին: Գողացված BMW M5-ի սեփականատերը 51-ամյա հայուհի է, որի անունը չի նշվում, սակայն հաղորդվում է, որ վերջինս գործազուրկ է: Նյութական վնասը գնահատվում է 3.5 մլն ռուբլի:
Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել խոշոր չափի գողության առնչությամբ, հանցագործի և առևանգված մեքենայի որոնման աշխատանքներ են իրականացվում:
Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվում էր, որ մոսկվաբնակ հայ տղամարդուց 45 մլն ռուբլի արժողությամբ բիթքոին էին գողացել: