Ուրախ եմ փաստել, որ խորհրդարանական դիվանագիտության խողովակներով ՌԴ մեր գործընկերների հետ ունենք ամուր և ռազմավարական հարաբերություններ . Ա Աշոտյան
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի իր պաշտոնակից Կոնստանտին Կոսաչովի հետ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հանդիպման մանրամասների մասին:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Մոսկվա աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հետ։
Քննարկել ենք երկու երկրների միջև միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները, արտաքին հարաբերությունների հանձնաժողովների հերթական նիստը աշնանը Ռուսաստանում կազմակերպելու հետ կապված հարցերը, Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունների ներկայիս վիճակը, ինչպես նաև իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները։
Ուրախ եմ փաստել, որ խորհրդարանական դիվանագիտության խողովակներով ունենք ամուր և ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ»։