Մերկելը միգրացիոն հարցով համաձայնության է եկել Հունաստանի և Իսպանիայի հետ
Գերմանիան համաձայնության է եկել Իսպանիայի և Հունաստանի հետ միգրացիոն քաղաքականության ոլորտում համագործակցության մասին:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով գերմանացի կանցլերի կայքը, Հունաստանն ու Իսպանիան պատրաստ են հետ ընդունել ապաստան փնտրողներին, որոնց Գերմանիայի իշխանությունները հայտնաբերել են գերմանա-ավստրիական սահմանին: Խոսքն այն փախստականների մասին է, որոնք արդեն գրանցված են այդ երկրների EURODAC համակարգում:
Նշվում է, որ հետագա քայլերի մանրամասները կհամաձայնեցվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում: Այս ոլորտում համագործակցությունը կսկսվի հենց որ վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերվել:
Աղբյուրը նկատում է, որ այդ պայմանավորվածությունները Մերկելի համար կարևոր են իր կառավարությունը պահպանելու համար: Գերմանիայի ՆԳ նախարարը Մերկելին ժամանակ էր տվել մինչև հունիսի ավարտը, որպեսզի նա համաեվրոպական լուծում գտնի միգրացիոն ճգնաժամի համար: