Ադրիեն Սիլվա. Պորտուգալիան բավականաչափ ուժեղ է Ուրուգվային հաղթելու համար
Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Սիլվան խոսել է ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչում Ուրուգվայի հետ սպասվող հանդիպման մասին:
«Ուժեղ ենք ինչպես անհատակապես, այնպես էլ թիմային խաղով, որպեսզի վճռենք հանդիպման ելքը: Գիտակցում ենք, որ հանդիպելու ենք չափազանց ուժեղ թիմի:
Ուրուգվայը գոլ բաց չի թողել խմբային փուլում, և հույս ունեմ, որ կլինենք առաջինը, ով կխախտի այդ շարքը»,- Սիլվայի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի կայքը:
Հիշեցնենք, որ Ուրուգվայ-Պորտուգալիա հանդիպումը կկայանա վաղը Սոչիում: