NBA. Լեբրոն Ջեյմսը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Քլիվլենդի» հետ
«Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը որոշել է հրաժարվել պայմանագրի այն կետից, որով նա հաջորդ տարի կկարողանար վաստակել 35.6 միլիոն դոլար,- հաղորդում է ESPN-ը:
Այսպիսով, ամերիկացին դարձել է ազատ գործակալ: Այժմ «Քլիվլենդը» կարող է նրան առաջարկել 5 տարվա պայմանագիր 205 միլիոն դոլարի:
NBA-ի ավարտված կանոնավոր առաջնությունում Ջեյմսը մասնակցել է 82 հանդիպման՝ միջինը վաստակելով 27.5 միավոր: