Լուիս Սուարեսը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցության մասին
Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսն ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչում Պորտուգալիային հանդիպելուց առաջ խոսել է մրցակցի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հետ դիմակայության մասին:
«Կրիշտիանուի հետ մրցակցությունն Իսպանիայում լրիվ այլ պատմություն է: Այժմ աշխարհի առաջնությունն է, և հավաքականի գույները պաշտպանելը յուրահատուկ զգացողություն է»,- Սուարեսի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի կայքը:
Ուրուգվայ-Պորտուգալիա հանդիպումը կկայանա հունիսի 30-ին Սոչիում: