«Գազպրոմը» նոր հայց է ներկայացրել՝ ընդդեմ ուկրաինական «Նավթոգազի»
Ռուսական «Գազպրոմ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ ընկերությունը նոր հայտ է ներկայացրել գործող պայմանագրերի և Ուկրաինա գազի տրանզիտի չեղարկման համար: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, Միլլերի խոսքով՝ սկսվել է Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում գործի կազմավորումը:
Ստոկհոլմի արբիտրաժային դատարանն ավելի վաղ որոշում էր կայացրել «Գազպրոմից» ուկրաինական «Նավթոգազի» օգտին 2.56 մլրդ դոլար բռնագանձելու մասին:
Միլլերի խոսքով՝ տվյալ որոշումը «անհամաչափ» է եղել և խախտել «հավասարակշռությունը շահագրգիռ կողմերում»: Ռուսական ընկերության կառավարման խորհրդի ղեկավարը հիշատակել է նաև Վերաքննիչ դատարանի որոշումը Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի վճռի իրագործումը դադարեցնելու մասին:
Նա շեշտել է, որ Ուկրաինան պետք է փաստարկներ ներկայացնի իր տարածքով տրանզիտի տնտեսական նպատակահարմարության մասին: Այս մասին նա ասել է պատասխանելով ընկերությունների հետագա համագործակցության մասին հարցին: