Իսպանիայում հաստատել են հոլանդացի կիսապաշտպանի ձերբակալությունը, ով ծեծել էր կնոջը
Իսպանական Diario de Ibiza պարբերականը հաստատել է ոստիկանության կողմից Մոսկվայի «Սպարտակի» և Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Կվինսի Պրոմեսի ձերբակալությունը:
26-ամյա ֆուտբոլիստն Իբիցայում ծեծի է ենթարկել իր կնոջը: Տուժել են նաև այն մարդիկ, ովքեր փորձել են հանգստացնել հոլանդացուն:
Կվինսին «Սպարտակում» է հանդես գալիս 2014 թվականին: Նա խփած 15 գոլով Ռուսաստանի ավարտված առաջնության լավագույն ռմբարկուն է: