Արմեն Գրիգորյանը Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ քննարկել է ՀՀ Զինված ուժերին առնչվող հարցեր
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցին:
Այդ մասին Արմեն Գրիգորյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Այսօր հյուրընկալեցի գեներալ - լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցին: Գեներալը մեր երկրի նորագույն պատմության ամենափորձառու և պատրաստված զինվորականներից է: Իր մեծագույն ներդրումն է բերել Ազգային բանակի կայացման գործում՝ 1992-ից ի վեր լինելով նոր կազմավորվող Հայոց բանակի հրամանատարներից մեկը: Գեներալ Տեր-Գրիգորյանցի հետ քննարկեցինք ՀՀ Զինված ուժերին վերաբերող հարցերի լայն շրջանակ, կիսվեցինք կարծիքներով:
Վստահ եմ, որ գեներալ - լեյտենանտ Տեր-Գրիգորյանցը կշարունակի փոխանցել իր հարուստ փորձը և գիտելիքը ոչ միայն զինվորականներին, այլ նաև քաղաքական գործիչներին»,-գրել է նա։