Սիրիական բանակը տասնյակ գյուղեր է ազատագրել Դամասկոս նահանգում
Սիրիական բանակը վերականգնել է վերահսկողությունը Դամասկոս նահանգի հարավում գտնվող 11 բնակավայրի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական պետական լրատվական աղբյուրին, ազատագրված գյուղերը գտնվում են Աս-Սուվեյդա նահանգի վարչական սահմանի մոտակայքում, որտեղ գրոհայինները երեք տարում առաջին անգամ կրակահերթ էին իրականացրել:
Աղբյուրը նշում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ավելի վաղ իրանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ դեռևս որևէ որոշում չի կայացվել Սիրիայի հարավային հատվածի հարցով: