Էմիլիա Քլարկը հուզիչ գրառում է արել՝ հրաժեշտ տալով «Գահերի խաղին»
«Գահերի խաղը» սիրված հեռուստասերիալի աստղ Էմիլիա Քլարկը, որը կատարում է Դեներիս Թարգարիենի դերը, հուզիչ գրառման տեսքով հրաժեշտ է տվել իր երկրորդ «տանը»՝ Վեստերոսին: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Դերասանուհին Instagram-ում սելֆի է հրապարակել ծաղիկների ֆոնին՝ կղզում, որտեղ անցկացվել են հեռուստասերիալի նկարահանումները:
«Նավ նստեցի ու եկա այս կղզի՝ հրաժեշտ տալու այն հողին, որն իմ տունն էր՝ տնից հեռու: Սա մի իսկական ճանապարհորդություն էր: «Գահերի խաղը», շնորհակալություն այն կյանքի համար, որ ես նույնիսկ չէի էլ երազում ապրել, ու ընտանիքի համար, որին երբեք չեմ դադարի կարոտել», - գրել է նա:
Հիշեցնենք, որ մայիսին Live with Kelly and Ryan հեռուստաշոուի ժամանակ Քլարկը պատմել է, որ ինքը պատրաստվում է «հեռացող վիշապի» տեսքով դաջվածք անել՝ ի հիշատակ հեռուստասերիալի ու իր հերոսուհու: