Ռիկարդու Կուարժեման ԱԱ-2018-ից հետո կարող է տեղափոխվել Չինաստան
Թուրքական «Բեշիքթաշի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ռիկարդու Կուարժեման մոտ է Չինաստան տեղափոխվելուն:
Ինչպես տեղեկացնում է «beIN Sports»-ը, «Գուանչժոու Էվերգրանդը» պատրաստ է 34-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 12 միլիոն եվրո: Պորտուգալացուն առաջարկել են տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ:
Ավելի վաղ Կուարեժման հրաժեշտ է տվել թուրքական ակումբին, որի կազմում հանդես է եկել 2015 թվականից: