«Բարսելոնայի» ֆուտբոլիստները հայտավորված են ԱԱ-2018-ի բոլոր խմբերում
Այսօր Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր 32 հավաքականները ներկայացրել են վերջնական հայտացուցակները:
Կատալոնական «Բարսելոնան» դարձել է պատմության առաջին թիմը, որի ֆուտբոլիստները հայտավորված են ԱԱ-ի բոլոր խմբերում: Հիշեցնենք, որ բոլոր հավաքականները բաշխված են 8 խմբերում:
ԱԱ-2018-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում: