Շվեդիայում սկսել են գարեջուր պատրաստել վերամշակված կոյուղաջրերից
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում գտնվող գարեջրի գործարանը գարեջրի նոր տեսակ է ստեղծել, որը պատրաստվում է վերամշակված կոյուղաջրով:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը, այս քայլին գնալով՝ շվեդական գործարանը ցանկանում է բարձրացնել իրազեկությունը կոյուղաջրերն անվտանգ խմելու ջրի վերածելու հնարավորության մասին:
Ըմպելիքի նոր տեսակն արտադրվում է Ստոկհոլմի New Carnegie Brewery գործարանում, որը համագործակցում է Շվեդիայի էկոլոգիական հետազոտությունների ինստիտուտի հետ:
Այն թողարկվել է մայիսի 25-ին: Թեև սոցցանցերում մարդիկ դրական գնահատական չեն տալիս նորաստեղծ արտադրանքին, այն ստեղծողները հույս ունեն, որ հասարակության մեջ կփոխվի վերաբերմունքը վերամշակված ջրի պիտանելիության մասին: