Ասադն արձագանքել է Թրամփի կողմից իր հասցեին հնչեցված վիրավորական խոսքերին (տեսանյութ)
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի համար միևնույնն է, թե ինչ խոսքեր է իր հասցեին ասել ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը: Russia Today-ին տված հարցազրույցում Ասադն ընդգծել է, որ այդ բառերն, ամենայն հավանականությամբ, հենց իր մասին են:
Ապրիլին Դումա քաղաքում քիմիական հարձակման մասին լուրերի ֆոնին ԱՄՆ նախագահը Ռուսաստանին և Իրանին մեղադրել էր սիրիացի առաջնորդ Բաշար ալ-Ասադին աջակցելու մեջ՝ վերջինիս անվանելով «կենդանի»:
«Ես այդ լեզվով չեմ խոսում և նման արտահայտություններ չեմ անի: Այդ լեզվով արտահայտվում է Թրամփը, և դա թույլ է տալիս պատկերացում կազմել իր մասին: Հայտնի սկզբունք կա՝ «դու այն են, ինչ խոսում ես»: Նա պարզապես ցանկացել է ցուցադրել իր էությունը», - հայտնել է Ասադը RT-ին տված հարցազրույցում:
Սիրիացի նախագահը նշել է, որ «հարկ է համարում լսել միայն նրանց, ում վստահում է՝ խոհամիտ մարդկանց, ովքեր հավատարիմ են էթիկայի և բարոյականության սկզբունքներին»: «Իսկ նման մարդկանց կարծիքն, ինչպիսին Թրամփն է, ինձ համար միևնույնն է», - ասել է Ասադը: