«Լոռի» ֆուտբոլային ակումբից հեռացել է 3, «Արցախից»՝ 1 ֆուտբոլիստ
Հայաստանի Առաջին խմբի առաջնության չեմպիոն «Լոռին» հայտարարել է 3 ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզելու մասին։
Վանաձորյան ակումբից հեռանում են Տինգա Կոֆին, Յուսիֆ Օյուման և Մայքլ Ակպայան։ Տինգան 12 գոլ է խփել Առաջին խմբի ավարտված առաջնությունում։
Առաջին խմբի փոխչեմպիոն «Արցախն» էլ հայտնել է թիմի կիսապաշտպան Ռաֆայել Ղազարյանի հետ երկկողմ համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին։