Հս. Կորեայի ճամբարներում կարող է պահվել ավելի քան 80.000 քաղբանտարկյալ․ ԱՄՆ-ի զեկույցը
Հյուսիսային Կորեայի իշխանություններն, ամենայն հավանականությամբ, երկրի ճամբարներում են պահում 80.000-ից 120.000 քաղբանտարկյալի։ Այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած՝ 2017 թվականին աշխարհում կրոնական ազատության մասին զեկույցում։
Ինչպես գրում է dw.com-ը, ուսումնասիրության մեջ նշվում է, որ որոշ կալանավայրերի պայմանները պարզապես սարսափեցնող են։
«Երկար տարիներ իրավիճակը շարունակում է հրեշավոր մնալ», - ասել է ԱՄՆ-ի՝ կրոնական հարցերով հատուկ ներկայացուցիչ Սեմ Բրաունբեքը։
Զեկույցի մեջ Հյուսիսային Կորեան ներկայացված է որպես «առանձնակի մտավախություններ առաջացնող երկիր»։ Նշվում է, որ բազմաթիվ բանտարկյալներ կտտանքների են ենթարկվում իրենց կրոնական պատկանելիության պատճառով։
Պատասխանելով հարցին, թե արդյոք այս հարցը կբարձրացվի Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի նախագահների հնարավոր հանդիպման ժամանակ, Բրաունբեքն ասել է․ «Կարծում եմ, որ նրանք կբարձրացնեն բոլոր այս հարցերը»։