Մասկերանոն գերազանցել է Զանետիի ռեկորդն` Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով
Չինական «Հեբեյ Չայնա Ֆորչուն» ակումբի պաշտպան Խավիեր Մասկերանոն գերազանցել է լեգենդար Խավիեր Զանետիի ռեկորդը Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով:
Հայիթիի հետ ընկերական խաղը (4:0) 33-ամյա ֆուտբոլիստի համար 143-րդն է դարձել ազգային թիմի մարզաշապիկով:
«Ինտերի» նախկին ավագը 1994-ից 2011 թվականներին Արգենտինայի հավաքականի կազմում 142 հանդիպման է մասնակցել:
Գործող ֆուտբոլիստներից Մասկերանոյի մոտակա հետապնդողը Լիոնել Մեսսին է (124 խաղ):