Մեսսիի հեթ-տրիկը Հայիթիի հետ ընկերական խաղում (տեսանյութ)
Արգենտինայի հավաքականն աշխարհի 2018 թվականի առաջնությանն ընդառաջ ընկերական հանդիպում է անցկացրել Հայիթիի հետ:
Հանդիպումը, որը կայացել է Բուենոս-Այրեսի «Ալբերտո Արմանդո» մարզադաշտում, ավարտվել է տանտերերի` 4:0 հաշվով հաղթանակով:
Խաղի գլխավոր հերոսը դարձել է Լիոնել Մեսսին, ով հեթ-տրիկի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
17-րդ րոպեին Մեսսին բացել է հաշիվը` անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: Եվս երկու գոլ արգենտինացին խփել է 58-րդ և 66-րդ րոպեին:
3 րոպե անց էլ Մեսսին գոլային փոխանցում է կատարել Սերխիո Ագուերոյին, ով ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայիթիի հավաքականի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է «Գանձասար-Կապանի» հարձակվող Ալեքս Քրիստիան Ջունիորը:
Հիշեցնենք` ԱԱ-2018-ի խմբային փուլում Արգենտինան կմրցի Խորվաթիայի, Իսպանիայի և Նիգերիայի հետ: