«Ժողովուրդ». Չի բացառվում, որ ԱԱԾ-ից բացի բացահայտումներ արվեն նաև նորանշանակ նախագահի կողմից
«Մինչ Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտումներ է իրականացնում Պետական եկամուտների կոմիտեի նախկին պաշտոնատար անձանց և խոշոր ընկերությունների կողմից պետությանը վնաս հասցնելու դեպքերով ՀՀ պետական եկամուտների կոմիտեում նոր գործընթաց է սկսվել: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանը ներքին աուդիտ է իրականացնում հասկանալու համար, թե այս տարիներին ՊԵԿ- ում ինչեր են կատարվել: Չի բացառվում, որ ԱԱԾ բացահայտումներից բացի բացահայտումներ իրականացվեն նաև նորանշանակ նախագահի կողմից, և իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեն ՊԵԿ վարչության արդեն նախկին պետեր:
Հիշեցնենք, որ Հաշվեքննիչ պալատն էլ իր հերթին, բացի տարեկան ծրագրով նախատեսված պետական մարմիններից, պատրաստվում է ՊԵԿ-ում ստուգումներ անցկացնել: Նման որոշում կայացվել էր ՀՊ օրերս տեղի ունեցած խորհրդի նիստում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: