Ինիեստա. Չեմպիոնների լիգայի եզրափակիչը որոշակի ցավով եմ նայել
Ճապոնական «Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան, ով ավելի վաղ հանդես է եկել «Բարսելոնայում», խոսել է «Ռեալի»` Չեմպիոնների լիգայի եզրափակչում տարած հաղթանակի մասին:
Ինիեստան նաև իր հիասթափությունն է հայտնել կապված այն բանի հետ, որ կապտանռնագույնները չեն կարողացել հասնել մինչև եզրափակիչ.
«Չեմպիոնների լիգայի եզրափակիչը որոշակի ցավով եմ նայել, բայց ոչ հենց արդյունքի պատճառով:
Կարելի է տարբեր կերպ վերաբերվել «Ռեալի» հաջողությանը, բայց անձամբ ինձ զայրացնում էր այն, որ «Բարսելոնան» չկար եզրափակչում:
Նրանք գոհանում են Չեմպիոնների լիգայում հաղթանակով, իսկ մենք` Իսպանիայի առաջնությունում և Գավաթի խաղարկությունում»,- Ինիեստայի խոսքերն է փոխանցում «A Bola»-ն:
«Ռեալը», հիշեցնենք, Չեմպիոնների լիգայի եզրափակչում 3:1 հաշվով հաղթել է «Լիվերպուլին»: Հանդիպումը կայացել է Կիևի «Օլիմպիական» ստադիոնում: