Սալահի վերականգնումը կարող է սպասվածից երկար տևել
«Լիվերպուլի» պաշտոնական կայքը նոր մանրամասներ է հայտնում եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի վնասվածքի մասին:
Ակումբի բժիշկները տեղեկացնում են, որ ֆուտբոլիստի ապաքինումը կարող է տևել ոչ թե երկու, այլ երեք կամ չորս շաբաթ: Սա նշանակում է, որ հարձակվողը կարող է բաց թողնել աշխարհի առաջնության խմբային փուլը:
Եգիպտոսի հավաքականը ԱԱ-2018-ի խմբային փուլում կմրցի Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի և Ուրուգվայի ընտրանիների հետ: