Ռոլան Գարոս. Ս. Ուիլյամսը մեկնարկեց վստահ հաղթանակով
Ֆրանսիայում ընթացող «Grand Slam»-ի այս տարվա երկրորդ մրցաշարում հաղթանակով է մեկնարկել ամերիկացի Սերենա Ուիլյամսը:
Ուիլյամսը 1 ժամ 46 րոպե տևած պայքարում հաղթեց Չեխիան ներկայացնող Կրիստինա Պլիշկովային: Հանդիպումն ավարտվեց 7:6 (7:4), 6:4 հաշվով: Ամերիկացի թենիսիստուհին իր հաշվին գրանցեց 13 էյս, 7 կրկնակի սխալ թույլ տվեց և 3 բրեյք փոինթ իրացրեց:
Ուիլյամսի հաջորդ մրցակիցը ավստրալիացի Էշլի Բարտրին է, ում հետ կպայքարի երրորդ փուլ անցնելու համար: