Ռոլան Գարոս. Նադալը շարունակում է պայքարը (տեսանյութ)
Ֆրանսիայում շարունակում է ընթանալ «Ռոլան Գարոսի» մրցաշարը:
Հաղթանակով է մեկնարկել իսպանացի Ռաֆաել Նադալը, ով առաջին փուլում առավելության է հասել իտալացի Սիմոնե Բոլելլիի նկատմամբ: Խաղը տևել է 2 ժամ 57 րոպե` ավարտվելով 6:4, 6:3, 7:6 (11:9) հաշվով: Հանդիպումը մեկնարկել էր երեկ, սակայն անձրևի պատճառով դադարեցվել էր և շարունակվել այսօր:
Երրորդ փուլ անցնելու համար Նադալը կմրցի արգենտինացի Գիդո Պելյեի հետ: